ՎՎահե Դավթյան

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը

2024 թվականի դեկտեմբերի 9-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեն վերահաստատել է, որ Հայաստանը պահպանել է մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացրած երկրի կարգավիճակը` 2020-2023 թվականներին: ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը` պաշտոնական գրությամբ:

 

Վերահաստատումն իրականացվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հայտնաբերման, ախտորոշման, բուժման և բուժման մոնիթորինգի մեր երկրում գործող ընթացակարգերի և գործելակարգերի, իրավական դաշտի և 2020-2023 թթ. ընթացքում իրականացված օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրության, տեղեկատվական, մոնիթորինգի և գնահատման համակարգերի, լաբորատոր համակարգի, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մանկաբարձագինեկոլոգիական և ընտանիքի պլանավորման ոլորտներում մատուցվող ծառայությունների կառուցվածքի, մարդու իրավունքների, խարանի և խտրականության նվազեցմանն ուղղված միջոցառումների, իրականացվող ծրագրերում հասարակական կազմակերպությունների ներգրավվածության գնահատման միջոցով:

 

Կարգավիճակի վերահաստատման հետ միաժամանակ, Վալիդացիայի գլոբալ խորհրդատվական կոմիտեի կողմից ներկայացվել են հետագայում ևս մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցումը վերացնելու պահպանմանն ուղղված առաջարկություններ, որոնց իրագործման աշխատանքները նախատեսված են առաջիկա երեք տարիների ընթացքում:

 

Հայաստանի հաջորդ գնահատումը 2024-2027 թթ․ ժամանակահատվածի համար տեղի կունենա 2028 թվականին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում