Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից Goldman Sachs-ի նախագահի հետ

ՄՄարո Թարվերդյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի գլոբալ հարցերով նախագահ Ջարեդ Քոհենի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ Կառավարության և Goldman Sachs-ի միջև համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները։

Կարևորվել են համագործակցության հեռանկարները Հայաստանի տնտեսական զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման և նորարարական ու տեխնոլոգիական նախագծերի խթանման ուղղությամբ։

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը և միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության զարգացմանը։

Ջարեդ Քոհենը բարձր է գնահատել Հայաստանի դերը որպես տարածաշրջանային առևտրային և տնտեսական խաչմերուկ, ինչպես նաև երկրի ներուժը գլոբալ տեխնոլոգիական ոլորտում։Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկկողմ աշխատանքները և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում