ՎՎարդան Հովսեփյան

Կանենք հնարավոր ամեն ինչ, որ որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ. Արսեն Թորոսյան

Կանենք հնարավոր ամեն ինչ, որ որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ. Արսեն Թորոսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը գրառում է կատարել՝ անդրադառնալով իր՝ ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվելուն:

 
«Սիրելի հայրենակիցներ,
 

Ինձ համար մեծ պատիվ է ընտրվել ՀՀ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ: Սա ոչ միայն նոր պատասխանատվություն է ինձ հարազատ ոլորտում, այլև հնարավորություն՝ ձեզ հետ միասին, ձեռք ձեռքի տված, աշխատելու մեր երկրի առողջապահական համակարգը բարելավելու համար:

 

Սիրելի ժողովուրդ, ձեր առողջությունը մեր առաջնահերթություններից է, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար:

 

Սիրելի բուժաշխատողներ, մենք շոշափելի քայլեր կձեռնարկենք, որպեսզի ձեր դժվարին աշխատանքը գնահատվի, ու դուք ստանաք այն աջակցությունն ու պայմանները, որոնք անհրաժեշտ են ձեր՝ կյանքեր փրկող պարտականությունները լավագույնս կատարելու համար:

 

Համատեղ ջանքերով, ԱԺ-ի և կառավարության մեր գործընկերների հետ, մենք կկարողանանք շատ ավելին անել մեր ժողովրդի առողջության պահպանման համար»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում