Վեճ ՀՀ քարտեզի մակետի, պարզաբանումներ ԲԴԽ անդամի թեկնածուի բառապաշարի շուրջ. ԱԺ նիստը

ԳԳոհար Սարգսյան

Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանը մեկնարկել է թեժ վիճաբանությամբ: Խորհրդարանի դահլիճում փակցված Հայաստանի քարտեզի մակետը հունից հանել է ընդդիմադիր պատգամավորներին: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը այն համարել է մետաղի ջարդոն, ապա դահլիճում փակցրել մի քարտեզ, որտեղ երևում է նաև ԼՂ-ը: Կառավարող խմբակցության պատգամավորները արձագանքել են ընդդիմությանը՝ հայտարարելով, որ նախկին իշխանությունը տարիներ շարունակ բանակցել է հենց 7 շրջանները հանձնելու շուրջ: Խորհրդարանն այսօր լսել է նաև Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուներին:

Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում