ՎՎարդուհի Հարությունյան

Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսքի» անվտանգությունը. Օրբան

Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսքի» անվտանգությունը. Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել են Բելգրադ՝ էներգետիկ անվտանգության հարցերի շուրջ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ բանակցությունների:

Նշվում է, որ քննարկումների կենտրոնում են ենթակառուցվածքային նախագծերի իրականացումն ու էներգետիկ անվտանգությունը՝ «հաշվի առնելով երկու երկրների ռազմավարական նշանակությունը՝ որպես տարածաշրջանի առանցքային էներգետիկ միջանցքների»:

Օրբանը նշել է, որ Հունգարիան և Սերբիան իրենց խնդիրն են համարում ապահովել «Թուրքական հոսք» գազատարի անվտանգությունը, որով գազը Ռուսաստանից հասնում է Եվրոպա: Հունգարիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Ուկրաինան հունվարի 1-ից դադարեցրել է ռուսական գազի տարանցումը Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի երկրներ, և «Թուրքական հոսքը» մնացել է միակ գազատարը, որն այդ տարածաշրջանին ուղղակիորեն վառելիք է մատակարարում ՌԴ-ից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում