ՀՀայկ Նավասարդյան

Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստի» 2025-2030 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

Նախարար Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստի» 2025-2030 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապատյանը հունվարի 17-ին հանդիպում է ունեցել «Հայփոստ» ՓԲ ընկերության ղեկավար կազմի հետ՝  գլխավոր գործադիր տնօրեն Շուշան Ալեքսանյանի գլխավորությամբ։

Նախարարին է ներկայացվել «Հայփոստի» 2025-2030 թթ. զարգացման ռազմավարության նախագիծը՝  ռազմավարական նպատակները, մարտահրավերները, զարգացման ռազմավարության իրականացման ֆինանսական գնահատականները, ֆինանսավորման հնարավոր աղբյուրները, կանխատեսվող եկամուտներն ու ծախսերը:

Անդրադարձ է կատարվել նաև «Հայփոստի» գործունեության ընթացիկ վիճակին և իրականացված բարեփոխումներին, ՀՀ տարածքում և ՀՀ-ից դուրս փոստային կապի հասանելիությանն առնչվող թեմաների։

Մխիթար Հայրապետյանը ներկայացված ռազմավարության վերաբերյալ մի շարք դիտարկումներ է կատարել՝ ընդգծելով հատկապես միջազգային լոգիստիկ ծառայությունների զարգացման նպատակով միջազգային կապերի ընդլայնման, ինչպես նաև թվային վերափոխումների, ամպային լուծումների ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կարևորությունը:

Նախարարը «Հայփոստի» ղեկավար կազմին հանձնարարել է 2025-2030 թթ. զարգացման ռազմավարության նախագծում կատարել որոշակի լրամշակումներ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում