ՎՎարդուհի Հարությունյան

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է. ՀԱՊԿ քարտուղարություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունն անդրադարձել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև այսօր ստորագրվելիք ռազմավարական գործընկերության փաստաթղթին, նշել՝ դրան գնահատական տալու համար անհրաժեշտ է ծանոթանալ համապատասխան փաստաթղթերին:

ՀԱՊԿ-ից հայտնել են, որ Վաշինգտոնի հետ նման գործընկերության հաստատումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է երկկողմ հարաբերությունների զարգացման շրջանակում:

«Սակայն կարևոր է հիմք ընդունել հավասար և անբաժանելի անվտանգության սկզբունքը, այսինքն՝ այդ գործընկերությունը չպետք է անվտանգության սպառնալիքներ ստեղծի այլ պետությունների և միջազգային միավորումների համար»,- նշել են ՀԱՊԿ-ի քարտուղարությունից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում