ԱԱսպրամ Սարատիկյան

Բացվել է հիմնանորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Բացվել է հիմնանորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը

Բացվել է հիմնանորոգված և վերազինված արյան ծառայության Գորիսի կայանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

 

«Ռազմավարական կարևոր նշանակության այս հաստատությունը հագեցած է արյան հավաքագրման և պահման համար անհրաժեշտ պայմաններով:
 

 

Արյան պաշարները մշտապես համալրման կարիք ունեն. քայլ առ քայլ գնում ենք անվարձահատույց կանոնավոր դոնորության մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը, իսկ դրա համար կարևոր է ենթակառուցվածքների զարգացումը նաև Երևանից դուրս:
 

 

Սիրելի՛ գորիսեցիներ, միացե՛ք արյունատվության կարևոր գործին, հանձնե՛ք արյուն, փրկենք կյանքեր»,- գրել է Ավանեսյանը:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում