ՎՎարդուհի Հարությունյան

Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է երկրի ղեկավարի պաշտոնը:

Երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երկրում նախագահի ընտրությունից հինգ ամիս անց, որոնցում, ըստ պաշտոնական տվյալների, հաղթանակ է տարել Մադուրոն՝ ընտրողների ձայների 51,2 տոկոսով: Վերջինիս հիմնական մրցակիցը՝ ընդդիմության ներկայացուցիչ Էդմունդո Գոնսալեսը, չի ճանաչել ընտրության արդյունքները:

Լատինական Ամերիկայի շատ երկրների, մասնավորապես՝ Արգենտինայի, Գվատեմալայի, Կոստա Ռիկայի, Պերուի, Չիլիի իշխանությունները նույնպես չեն ճանաչել կամ կասկածի տակ են դրել ընտրությունների արդյունքները: Գոնսալեսի հաղթանակը ճանաչել են նաև արևմտյան մի շարք երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում։

Գոնսալեսը, սակայն, ստիպված է եղել լքել երկիրը: Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ եթե Գոնսալեսը հայտնվի երկրում, ապա նրան անմիջապես կձերբակալեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում