2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ. վարչապետ

ԿԿարմեն Ղուկասյան

2025 թ. հունվարի 11-13-ը Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում տեղի կունենա փրայմըրիզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս պահից մինչև 2025 թվականի հունվարի 2-ի կեսօրը՝ ժամը 12:00-ն, հայտարարում եմ Փարաքար խոշորացված համայնքի պաշտոնակատարի թեկնածուների ինքնաառաջադրում: Սա նշանակում է, որ ամեն մարդ՝ պոտենցիալ թեկնածուները, կարող են առաջադրել իրենց թեկնածությունը: Որևէ մեկը ուրիշի անձը չի կարող առաջադրել որպես թեկնածու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թեկնածուն պետք է լինի ՔՊ կուսակցության անդամ, համախոհ կամ համակիր: 

Վարչապետի խոսքով՝ թեկնածուն վերջին 6 ամսում պետք է հաշվառված լինի Փարաքար խոշորացված համայնքում: 

Հունվարի 3-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը կքննարկի ու կգրանցի թեկնածուներին։ 

«Որպես համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թեկնածու ինքնառաջադրվելու համար թեկնածուները ինքնակենսագրականը, կարճ մոտիվացիոն նամակ, լուսանկար, անձնագրի պատճենը խնդրում եմ ուղարկեն [email protected] էլ. փոստին մինչև 2025 թ. հունվարի 2-ի ժամը 12.00-ն»,- տեղեկացրել է վարչապետը:

Նրա խոսքով՝ գրանցումը տեղի է ունենալու վերը նշված պայմաններին  համապատասխանության, գումարած՝ քաղաքական նպատակահարմարության տրամաբանությամբ:

Փրայմըրիզի արդյունքում հաղթած թեկնածուն կնշանակվի Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնակատար և մեծ հավանականությամբ՝ կգլխավորի Փարաքար խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ կուսակցության համամասնական ցուցակը:

Արտահերթ ընտրությունները տեղի կունենան մարտի վերջին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում