Վրաստանի նախագահը ելութ է ունեցել Եվրախորհրդարանում

ՎՎահե Դավթյան

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ելութ է ունեցել Եվրախորհրդարանում և ներկայացրել հանրապետությունում տիրող իրավիճակը: Նա հայտարարել է, որ շարունակելու է աջակցել երկրում բողոքի ցույցերին՝ միաժամանակ զգուշացնելով եվրոպացի պատգամավորներին, որ Եվրամիության նկատմամբ վստահությունը վտանգված է։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի իշխող կուսակցությունը «ոտնահարում է ժողովրդավարական կանոններն ու նորմերը՝ անտեսելով Բրյուսելի առաջարկությունները»։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը փորձում է ազդեցություն ունենալ ամբողջ Կովկասում ու Սևծովյան տարածաշրջանում՝ վերահսկելով Վրաստանը։

«Վրաստանը քայլերի է սպասում Բրյուսելից և Վաշինգտոնից, և ես հույս ունեմ, որ ճգնաժամը չի սրվի մինչև Բրյուսելի գործողությունները», - ասել է Զուրաբիշվիլին:

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին, նրա ձևակերպմամբ, այլևս ակտուալ չէ՝ հաշվի առնելով, որ մի քանի օրից տեղի կունենա նոր նախագահի երդմնակալությունը: Իրակլի Կոբախիձեն կարծիք է հայտնել, որ Զուրաբիշվիլին չի ցանկանում հրաժարվել իր աթոռից և վերջին ջանքերն է գործադրում:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում