ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում պաշտոնատար անձինք հանդիպել են

ԼԼիլիթ Ասատրյան

Դեկտեմբերի 11-ին Երևանում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

 

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի կառավարման, շարժունակության և ապաստանի, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի, մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող բարեփոխումների շուրջ։ Անդրադարձ է կատարվել նաև նախատեսված բարեփոխումների իրականացման հարցում ԵՄ-ի հետագա աջակցությանը։

 

Կողմերը հաստատել են, որ գործընթացը բովանդակային է և չկա այն ավարտելու մեխանիկական վերջնաժամկետ։ Բարձրաստիճան պաշտոնյաները համաձայնել են, որ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում հաջորդ քայլերը կլինեն 2025 թվականին երկու պաշտոնական առաքելությունները, որոնց շրջանակում ԵՄ կառույցների համապատասխան փորձագետները կիրականացնեն առկա խնդիրների վերլուծություն։

 

Նշված առաքելությունները կնպաստեն համապատասխան հենանիշների ցանկի սահմանմանը, ինչն անհրաժեշտ է հեռանկարում ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հասնելու համար։

 

ՆԳ նախարարը շեշտել է, որ ՀՀ-ն վիզաների ազատականացման գործընթացի մշակվելիք գործողությունների ծրագիրը դիտում է որպես միգրացիայի, շարժունակության և հանրային անվտանգության ոլորտների զարգացման ռազմավարական ճանապարհային քարտեզ։

 
Յոհաննես Լուխները շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել ինտենսիվ աշխատելու պատրաստակամությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում