ՄՄարիամ Մխիթարյան

Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի տոնածառը «զարդարել» են ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով

Ցուցարարները Վրաստանի խորհրդարանի տոնածառը «զարդարել» են ծեծի ենթարկված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով

Վրաստանի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերի տասնմեկերորդ օրվա մասնակիցները Ռուսթավելու պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ, ամանորի ծառը «զարդարել» են ցույցերի ճնշման ժամանակ վիրավորված ակտիվիստների և լրագրողների լուսանկարներով։

Թբիլիսիի քաղաքապետարանի պատվերով կեսօրից հետո ցուցարարների հավաքի վայրում տեղադրվել է Ամանորի ծառի հիմնակմախքը։ Սակայն ցուցարարները թույլ չեն տվել քաղաքային ծառայություններին ամբողջությամբ հավաքել ամանորյա խորհրդանիշը, և արհեստական ​​ճյուղերով զարդարված հիմնակմախքի վրա հայտնվել են ոստիկանների կողմից ծեծի ենթարկված ակտիվիստների ու լրագրողների լուսանկարները: Ոստիկանները սկզբում շրջափակել են տոնածառի հիմնակմախքը, բայց ավելի ուշ հեռացել են, և այն նորից անցել է ցուցարարների հսկողությանը։ Բացի լուսանկարներից, դրա վրա հայտնվել են Վրաստանի, Եվրամիության, Ուկրաինայի և ԱՄՆ դրոշները, տոնածառի դիմաց այրվել է ցուցարարների ցրումը վերահսկող հատուկ նշանակության վարչության պետ Զվիադ Խարազիշվիլու խրտվիլակը։

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն խոստացել է, որ տոնածառն անպայման համապատասխան տեսքի կբերվի։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում