Վրաստանում ցույցերը վերադարձել են խաղաղ հուն, բայց չեն դադարում

ԿԿարմեն Ղուկասյան

Վրաստանում բողոքի զանգվածային ակցիաները վերադարձել են խաղաղ հուն, սակայն  շարունակվում են նույն թափով: Կողմերն անզիջում են:

Ընդ որում, այս փուլում, մասնագետների դիտարկմամբ, ցույցերի կազմակերպիչն ընդդիմադիր կուսակցությունները չեն. դրանք ժողովրդական բողոքի ինքնաբուխ դրսևորումներ են:

Իսկ քաղաքական ուժերն իրարամերժ գնահատականներ են հնչեցնում:

Ընդդիմությունը հայտարարում է, որ խորհրդարանը ոչ լեգիտիմ է, ապօրինի է նաև դեկտեմբերի 14-ին նշանակված նախագահի ընտրությունը:

Իշխանությունն էլ պնդում է, թե ընդդիմությունը կամենում է շանտաժով սասանել պետության հիմքերը, բայց ձախողել է:

Ցույցերը, հիշեցնենք, թեժացել են Եվրամիության հետ Թբիլիսիի բանակցությունները սառեցնելու մասին վարչապետ Կոբախիձեի՝ նոյեմբերի 28-ի հայտարարությունից հետո:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում