ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում անցկացվել է «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք

ԼԼուսինե Մուրադյան

Աղետների դիմակայության օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում դեկտեմբերի 5-ին Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անց է կացվել «Շիրակի մարզում ուժեղ երկրաշարժ» թեմայով գործնական պարապմունք։

Պարապմունքն իրականացվել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) «Աղետների ռիսկերի նվազեցման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» ծրագրի շրջանակներում՝ նպատակ ունենալով ստուգել ուժեղ երկրաշարժի դեպքում սահմանված գործողությունների ստանդարտ ընթացակարգերի իրատեսականությունը, մասնակիցների հմտությունները և պատրաստվածությունը։

Պարապմունքի ընթացքում ձևավորվել են խաղարկման խմբեր, որոնցում ներգրավվել են Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ստորաբաժանումների և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների ծառայողները։

Գործնական պարապմունքի շրջանակում մշակվել էր սցենար, որի համաձայն պայմանական գրանցվել է երկրաշարժ Շիրակի մարզի Գյումրի քաղաքից 11 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 6.4 մագնիտուդով: Երկրաշարժը զգացվել է նաև Երևանում, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում: Առաջացել են զանգվածային ավերածություններ, ավերվել են Գյումրու օդանավակայանն ու երկաթգծի կայարանը, փլուզվել են տարբեր նշանակության շենքեր, շինություններ: Կան բազմաթիվ զոհեր և տուժածներ: Վնասվել են տեղական նշանակության ավտոճանապարհներ:

Գործնական պարապմունքի ընթացքում ՃԿԱԿ ենթակա ստորաբաժանումների ծառայողները կազմակերպել են ահազանգերի գրանցումը, տվյալների մշակումը և համակարգումը՝ ըստ սահմանված ձևաչափի։ Պատրաստվել են իրավիճակն արտապատկերող թեմատիկ քարտեզներ՝ երկրաշարժի հետևանքով վնասված ենթակառուցվածքների և գրանցված ավերածությունների վերաբերյալ։ Ստացված օպերատիվ տեղեկատվությունը մշակվել և հրապարակվել է ՓԾ պաշտոնական հարթակներում, տարածվել ԶԼՄ-ներին։ Խաղարկման ընթացքում պարբերաբար իրականացվել է նաև մշտադիտարկում՝ ապատեղեկատվության կանխարգելման, կեղծ, խուճապ առաջացնող, ստահոդ լուրերի տարածման կանխման աշխատանքներ՝ զուգահեռաբար զետեղելով նաև օգտակար նյութեր՝ հնարավոր վտանգների և վարվելականոնների վերաբերյալ: 

Գործնական պարապմունքի ավարտից հետո կազմակերպվել է ամփոփիչ վերլուծություն, որի շրջանակում դիտարկվել են թե՛ իրականացված գործողությունների արդյունավետությունը, թե՛ առկա թերությունները։ Վերլուծվել են բացերը, պարզվել են բարելավման ենթակա կետերը, իսկ մասնակիցներին տրվել են ցուցումներ և հանձնարարականներ՝ հետագա բարելավման և արդյունավետության բարձրացման համար։

Նշենք, որ անձնակազմի վերապատրաստման և գիտելիքների բարելավմանն ուղղված աշխատանքները մշտապես գտնվում են ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավարության ուշադրության կենտրոնում։ Հաշվի առնելով աղետներից քաղած դասերը՝ այսպիսի միջոցառումները կարևոր քայլ են աղետներին արագ և ճիշտ արձագանքելու համար, քանի որ վերջիններս թույլ են տալիս առավել արդյունավետ դիմակայել աղետներին՝ ստեղծելով հստակ և համակարգված արձագանքման մեխանիզմներ, միաժամանակ նպաստել դիմակայության ամրապնդմանը և լայն հասարակության հանրային գիտակցության բարձրացմանը։

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում