ԻԻրինա Մկրտչյան

Հայաստանը Եգիպտոսում Food Africa ցուցահանդեսին մասնակցել է միասնական տաղավարով

Հայաստանը Եգիպտոսում Food Africa ցուցահանդեսին մասնակցել է միասնական տաղավարով

Դեկտեմբերի 3-5-ը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Կահիրե քաղաքում կայացած Food Africa սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը մասնակցել է միասնական տաղավարով՝ ներկայացնելով 15 հայկական ընկերության արտադրանք։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Ցուցահանդեսին մասնակցությունը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել՝

  • Ներկայացնել իրենց արտադրանքը.
  • Բացահայտել աֆրիկյան շուկայի նոր միտումներն ու հեռանկարները.
  • Հաստատել նոր բիզնես կապեր.
  • Հանդիպել հեռանկարային գնորդների հետ.
  • Բարձր տեսանելիություն ձեռք բերել Արևելյան Աֆրիկայի, հատկապես COMESA (Արևելյան և Հարավային Աֆրիկայի ընդհանուր շուկա) տարածաշրջանում.
  • Գտնել հուսալի դիստրիբյուտորներ:

​Ցուցահանդեսի ընթացքում հայկական տաղավար է այցելել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը։

Food Africa սննդի և ըմպելիքների միջազգային ցուցահանդեսը Աֆրիկա մայրցամաքի ամենամեծ միջազգային առևտրային ցուցահանդեսն է, որը մասնագիտացած է պարենային և ագրոարդյունաբերության ոլորտներում և եզակի հարթակ է Եգիպտոսի, ինչպես նաև Աֆրիկայի զարգացող սպառողական շուկա մուտք գործելու համար: Ընդհանուր առմամբ, այս տարի Food Africa ցուցահանդեսին մասնակցել է շուրջ 910 կազմակերպություն 72 երկրից։ Ցուցահանդեսն ունեցել է շուրջ 27500 այցելու։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում