Անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք. Փաշինյանը՝ ՀԱՊԿ-ի մասով հայտարարությունների մասին

ԼԼուսինե Մուրադյան

Ամենայն հարգանքով ՌԴ հարգելի նախագահի նկատմամբ (մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին)՝ այս հայտարարությունն ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարապետյանի դիտարկմանը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող կռվել ԼՂ-ում, իսկ ՀՀ-ի վրա հարձակում չի եղել, նաև հայտարարել է, որ ՀՀ-ն աջակցում է ՀԱՊԿ ձևաչափով ընդունվող բոլոր փաստաթղթերին:

Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ-ի նկատմամբ 2021, 2022 թվականներին եղել են տարածքային ոտնձգություններ, ագրեսիա, հարցը քննարկվել է դաշնակիցների հետ, և հայկական կողմը ստացել է պատասխան՝ նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետև ՀՀ սահմանները մեզ համար կարմիր գիծ են, բայց սահմանը դելիմիտացված չէ:

«Ասել ենք՝ շատ լավ, ցույց տվեք ՀՀ-ում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին: Էս քարտեզը, էս մատիտը, ցույց տվեք՝ որտեղով է անցնում, իրենք մեզ դա ցույց չեն տվել, և ես իմ ռեակցիան հրապարակայնորեն ասել են՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, այդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն ՀԱՊԿ-ը՝ որպես կազմակերպություն, գոյություն չունի, և դա է եղել պատճառը, որ 2022 թվականի աշնանը երևանյան գագաթնաժողովին ես հրաժարվել եմ ստորագրել ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի եզրափակիչ փաստաթուղթը: Այստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակն ընդհանրապես կապ չունի: Մենք ՀԱՊԿ-ի հետ մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղի թեման ընդհանրապես չենք շոշափել»,- ասաց նա:

Անդրադառնալով փաստաթղթերի ստորագրման մասին հայտարարությանը՝ Փաշինյանը հիշեցրեց՝ ՀՀ-ն հայտարարել է՝ սառեցվում է ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, ինչը նշանակում է, որ հայկական կողմը չի մասնակցում ոչ մի փաստաթղթի մշակման, քննարկման, առաջարկ տալու գործընթացներին:

«Մենք պարզապես վետո չենք դնում ոչ մի փաստաթղթի վրա, որովհետև, ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են, թող որոշեն: Մենք չենք մտնում իրենց գործերի արանքը, ասենք՝ վայ դե յուրե այստեղ վետո դնելու իրավունք ունենք. դա էլ՝ հարգանքով մեր գործընկերների նկատմամբ:

Բայց, էլի եմ ասում, այդ թվում այս իրադրությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումն արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում ՀՀ վերադարձը ՀԱՊԿ: Եվ ես կարծում եմ՝ այդտեղ մենք անդառնալիության կետը, ըստ էության, անցել ենք»:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում