ԱԱսպրամ Սարատիկյան

Շրջայց Սրվեղ վանական համալիրում և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու տարածքում. ԿԳՄՍՆ

Շրջայց Սրվեղ վանական համալիրում և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու տարածքում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները հերթական շրջայցն են կատարել ՀՀ Տավուշի մարզ՝ պետական միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման ընթացքն ու առկա խնդիրները տեղում քննարկելու նպատակով։

ՀՀ Տավուշի մարզի Սրվեղ վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 10.9.5.1, հանրապետական նշանակության) տարածքում աշխատակիցները ծանոթացել են Սբ Աստվածածին եկեղեցում մեկնարկած վերականգնման աշխատանքներին:

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի Սբ Երրորդություն եկեղեցու տարածքում նախարարության աշխատակիցները քննարկել են զանգակատան նորոգման իրականացման հարցերը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում