ՎՎարդուհի Հարությունյան

Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը

Թրամփը կմասնակցի Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը կմեկնի Ֆրանսիայի մայրաքաղաք՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողությանը, որը նախատեսված է դեկտեմբերի 7-8-ը:

«Ես շաբաթ օրը կմեկնեմ Փարիզ՝ մասնակցելու Նոտր Դամի հոյակապ պատմական տաճարի բացմանը, որն ամբողջությամբ վերականգնվել է հինգ տարի առաջ տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո: Նախագահ Էմանուել Մակրոնը հրաշալի աշխատանք է կատարել Փարիզում Նոտր Դամի ամբողջական վերականգնման ուղղությամբ և ավելին: Դա յուրահատուկ օր կլինի բոլորի համար»,- գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցի իր էջում:

Փարիզ այցը ԱՄՆ նորընտիր նախագահի համար առաջին արտասահմանյան ուղևորությունը կլինի նոյեմբերին կայացած նախագահի ընտրությունում հաղթելուց հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում