ՄՄարիամ Մխիթարյան

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է իսրայելա-լիբանանյան հրադադարի համաձայնությունը

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է իսրայելա-լիբանանյան հրադադարի համաձայնությունը

Հայաստանի արտգործնախարարությունը X-ի միկրոբլոգում ողջունել է Լիբանանում հաստատված հրադադարը:

«Հայաստանը ողջունում է Լիբանանի և Իսրայելի միջև վերջերս ձեռք բերված հրադադարի համաձայնությունը և հույս է հայտնում, որ այս հրադադարը առանցքային քայլ կլինի հումանիտար խնդիրների լուծման և ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,- գրված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադար է հաստատվել: Տեղեկություններ են ստացվում, որ Լիբանանի հարավային շրջաններից տեղահանված քաղաքացիները վերադառնում են իրենց տներ, թեև լիովին վստահ չեն՝ արդյոք հրադադարի ռեժիմը չի խախտվի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում