ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինան երեք օրում արևմտյան հեռահար զենքով երկու հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ

Ուկրաինան երեք օրում արևմտյան հեռահար զենքով երկու հարված է հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին. ՌԴ ՊՆ

Վերջին 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը արևմտյան հեռահար զենքով երկու հարված են հասցրել Կուրսկի մարզում գտնվող թիրախներին՝ հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը՝ ներկայացնելով հրթիռների բեկորների լուսանկարներ:

Ըստ հաղորդագրության՝ նոյեմբերի 23-ին ամերիկյան ATACMS 5 հրթիռով թիրախավորվել են С-400 զենիթահրթիռային դիվիզիայի դիրքերը։ Հրթիռներից 3-ը խոցվել է, մյուս երկուսի անկման հետևանքով կան ավերածություններ և տուժածներ:

Նոյեմբերի 25-ին էլ ութ հրթիռ է արձակվել Կուրսկ-Վոստոչնի օդանավակայանի ուղղությամբ, հայտնի է ավերածությունների և զինվորականների շրջանում տուժածների մասին:

ՌԴ պաշտպանության նախարարությունը զգուշացրել է՝ պատասխան գործողություններ են նախապատրաստվում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում