ԱԱնի Օհանյան

Մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է. ԲԸՏՄ-ի ստուգայցերը

Մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է. ԲԸՏՄ-ի ստուգայցերը

Սևանա լճում սիգի ձվադրման շրջանում ապօրինի որսի ու վաճառքի կանխարգելման նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վաղ առավոտից վերահսկողական ուժեղացված ստուգայցեր են կատարել մայրաքաղաքի շուկաներում և սուպերմարկետների հարակից տարածքներում։

ԲԸՏՄ-ից տեղեկացնում են, որ ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքի բացօթյա վաճառակետերից մեկում արձանագրվել է 11.8 կգ սիգ տեսակի ձուկ, որն առգրավվել է։

Նոյեմբերի 15-ից մինչև 2025 թ. հունվարի 20-ը ՀՀ տարածքում գործում է սիգ ձկնատեսակի որսի և վաճառքի արգելք։

Հիշեցում. Սիգի ապօրինի որսը և վաճառքը ենթադրում է վարչական և քրեաիրավական պատասխանատվություն։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում