«Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Գորիսի 6 դպրոցի սաները մասնակցել են գործնական դասընթացի

ԿԿարմեն Ղուկասյան

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով:

Դասընթացի բոլոր մասնակիցները «Իմ քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։

Դասընթացը կազմակերպվել է Շրջակա միջավայրի նախարարության և ՊԳԿ-ի կողմից իրականացվող «Անտառների կայուն կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Ծրագիրը համաֆինանսավորվում է Կանաչ կլիմայի հիմնադրամի, ՄԱԿ ՊԳԿ-ի, Ավստրիական զարգացման գործակալության, Բնության համաշխարհային հիմնադրամի և Բոլցանո ինքնավար նահանգի (Իտալիա) կողմից։

Ծրագրին զգալի ծավալի ֆինանսավորում է տրամադրում նաև Հայաստանի կառավարությունը։

«Ուրախ եմ, որ գործակցում ենք ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և իր միջազգային կամ տեղական գործընկերների հետ։ Շնորհակալ ենք անտառների կայուն կառավարման ծրագիրը համաֆինանսավորողներին և Հայաստանի կառավարությանը։ Այսպիսով, սաներն ավելի կոգեշնչվեն, և իրենց համար սա նոր խթան կլինի, որ դերակատարություն ունենան անտառների պահպանման և կանաչ միջավայրի պահպանման մեջ՝ հասնելով դեպի կայուն և կանաչ Հայաստան»,- նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։

Դասընթացների հիմնական թեմաներն էին տնկիների արտադրությունը, էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաները՝ անտառների կայուն կառավարման համար։

«Ծրագիրը 8 տարվա տևողությամբ է, որի արդյունքում 7200 հա-ի վրա պետք է իրականացվեն անտառվերականգման-անտառտնկման աշխատանքներ։ Ինչպես նաև տրամադրելու ենք 9000 վառարան անտառամերձ բնակավայրերում բնակվող բնակիչների համար, որոնք կնպաստեն էներգաարդյունավետ եղանակով անտառի օգտագործմանը։

Ծրագրի շրջանակում ֆինանսավորվելու և իրականացվելու է անտառային մոնիտորինգ, որի արդյունքում կստանանք օբյեկտիվ տեղեկություն անտառների վիճակի մասին ողջ Հայաստանում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 18,7 մլն դոլար է, այս պահին բյուջեն ավելանալու հնարավորություն ունի այլ դոնորների կողմից համաֆինանսավորման դեպքում»,- պատմել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ծրագրի ազգային համակարգող Ներսես Կյուրինյանը։

Հետաքրքրությունը դեպի «Հորիզոններ» տարեցտարի ավելանում է և, եթե նախորդ տարի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցից «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման առարկայական ծրագրին մասնակցում էր 200-ից քիչ ավելի սովորող, ապա 2024-2025 ուսումնական տարում Ագրոտեխնոլոգիան դասավանդվում է 15 դպրոցում, դասերին հաճախում է շուրջ 370 սան:

«Սովորողները դպրոցներում արդեն ուսումնասիրել են տեսական թեմաները։ Դրանք հետևյալն են՝ «Շրջակա միջավայր, անտառային ծածկույթ և կենդանական աշխարհ», «Էներգաարդյունավետություն և էներգախնայողություն», «Կանաչ էներգիայի աղբյուրներ», «Էներգառեսուրսներ» և «Շրջակա միջավայրի պահպանություն»։ Դասընթացի առաջին հատվածից հետո բոլորը գնալու են «Գորիսի անտառտնտեսություն» ՊՈԱԿ, այնտեղ կազմակերպվելու է ծառատունկ»,- ասել է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը։

Այս գործակցությունը նպատակ ունի ոգեշնչել երիտասարդությանն էլ ավելի ակտիվ դերակատարում ունենալ շրջակա միջավայրի և անտառների պահպանության գործում:

Տեսական կրթության և գործնական աշխատանքի համադրումը թույլ է տալիս երիտասարդ սերնդին հաղորդել անհրաժեշտ գիտելիքներ և փորձ՝ ապագայում ավելի կայուն և ավելի կանաչ Հայաստան կերտելու համար:

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Որ մի քիչ էլ պահեն այս սահմանափակումները, ռուսական շուկան էլ մեզ պետք չի լինելու ձկան արտահանման մասով․ Էկոնոմիկայի նախարար

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Այն պատժամիջոցները, որ սահմանվել էին Հայաստանի դեմ, նպատակ ունեին փողոց հանել հարյուր հազարավոր գյուղացիների. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում