Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը՝ Բերբոք-Բայրամով հանդիպման առանցքային թեմա

ԴԴավիթ Մուրադյան

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 29-րդ համաժողովի շրջանակում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ:

Ադրբեջանի ԱԳՆ հաղորդմամբ՝ կողմերը քննարկել են COP29-ի շրջանակում ընթացող բանակցությունները, երկկողմ և բազմակողմ օրակարգը, տարածաշրջանում իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը և խաղաղ գործընթացի համար առկա մարտահրավերները: Բայրամովը դժգոհություն է հայտնել, թե «Ադրբեջանի դեմ համակարգված կողմնակալ և չհիմնավորված արշավ» է ընթանում, և ներկայացրել է պաշտոնական Բաքվի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ:

Մանրամասները՝ միջազգային տեսաշարում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում