ՄՄարիա Գաբրիելյան

Քննարկվել են Լատվիայի հետ տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության մի շարք հնարավորություններ

Քննարկվել են Լատվիայի հետ տեխնոլոգիական ուղղություններով համագործակցության մի շարք հնարավորություններ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մեդնեին (նստավայրը՝ Թբիլիսի)։

Գևորգ Մանթաշյանը դեսպանին է ներկայացրել նախարարության պատմությունը և գործունեության շրջանակները, ոլորտի զարգացմանն ուղղված տեսլականն ու ծրագրերը։

Անդրադարձ է կատարվել նախարարության մի շարք ծրագրերին, այդ թվում` գիտական հետազոտությունների և փորձարարական մշակումների (R&D) առաջընթացին ուղղված աշխատանքներին, տեխնոլոգիական կրթության մի շարք այլ ուղղություններին, դրանց շուրջ գործակցության ընդլայնման հնարավորություններին։ Կարևորվել է թվայնացման, հեռահաղորդակցման և կիբեռպաշտպանության ուղղությամբ համագործակցության եզրեր գտնելը:

Դեսպան Էդիտե Մեդնեին իր հերթին ներկայացրել է Լատվիայում ոլորտային զարգացումներին ուղղված ծրագրերը, ընդգծելով հատկապես տեխնոլոգիական կրթության, ավիատեխնոլոգիաների, կիբեռանվտանգության, առողջապահական ծրագրերի կառավարման ուղղությամբ ունեցած հարուստ փորձը, որոնց շուրջ կարող են քննարկել համագործակցության, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում