ՄՄարիամ Մխիթարյան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան

Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան

Նոյեմբերի 19-ին Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական ​​արբիտրաժային դատարան՝ երկրին մեղադրելով «էներգառեսուրսների նկատմամբ Ադրբեջանի իրավունքները խախտելու համար»։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ գրված է.

«2024 թվականի նոյեմբերի 19-ին Ադրբեջանի կառավարությունը Էներգետիկ խարտիայի պայմանագրի շրջանակներում և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին համապատասխան՝ ընդդեմ Հայաստանի հիմնական հայցադիմում է ներկայացրել Մշտական ​​արբիտրաժային դատարան: Փաստաթուղթում մանրամասն նկարագրված են Հայաստանի կողմից էներգառեսուրսների հարցում Ադրբեջանի ինքնիշխան իրավունքների բազմաթիվ խախտումներ։

Բաքուն կշարունակի փոխհատուցում պահանջել Հայաստանից էներգետիկ ռեսուրսների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները խախտելու, ներառյալ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքներում վերականգնվող էներգիայի աղբյուրներն ապօրինի շահագործելու և վնասել պատճառելու համար»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում