Մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Բազմիցս եմ ասել, որ ուժային կառույցներն այն կառույցներն են, որոնք պետք է ուժ կիրառելու հնարավորություն ունենան, բնականաբար, օրինական, լեգիտիմ: Այդ մասին Կառավարության՝ նոյեմբերի 15-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե դե յուրե կամ դե ֆակտո ոստիկանությունն ուժ կիրառելու հնարավորություն, իրավունք չունենա, ոստիկանության գոյությունն անիմաստ է: Այսինքն՝ ոստիկանությունը դրանով է ոստիկանություն, որ ըստ պատեհության, օրենքով սահմանված դեպքերում ուժ կիրառի»,- ասաց նա:

Քանի որ քաղաքական քննարկումները շատ են, Փաշինյանը հարկ համարեց ընդգծել, որ սա իր դիրքորոշումը չէ որպես վարչապետ, ապա հիշեցրեց, որ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ, երբ ցուցարարների և ոստիկանության միջև միջադեպ էր եղել, այդ մասով իր ելույթի ժամանակ ասել էր, որ ոստիկանությունը պետության ողնաշարն է, և չի կարելի ոստիկանությանը թիրախավորել իր ծառայության համար: Ըստ Փաշինյանի՝ այն ժամանակ էլ էր դա իր համոզմունքը, հիմա էլ է իր համոզմունքը:

«Բայց շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք, ու սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա այսպիսի հարց, երբ «պրիտենզիաներ» են ներկայացվում ուժ կիրառելու համար, շատ դեպքերում ես զգում եմ, որ մարդիկ չեն հասկանում, ասում են՝ մենք մեր գործն ենք արել, դա մեր աշխատանքն է, և ինչ-որ առումով ճիշտ են ասում: Բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են՝ դրան պետք է որոշակի ձև լինի, չափ լինի, սահման լինի, և մենք, այս հարցն ուսումնասիրելով, հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի:

Որ անկեղծ ասեմ, ինքս էլ վստահ չեմ, որ այլ երկրներում, գոնե մի շարք երկրներում այդ ստանդարտը գոյություն կունենա: Այս համատեքստում սա մեր ամենակարևոր հարցն է, որ բոլորի համար թափանցիկ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում ինչ տիպի ուժ պետք է կիրառի»,- ասաց նա:

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Հետաքրքրված ենք ոչ միայն փոքր մոդուլյար ռեակտորներով, այլև ավանդական տեխնոլոգիայով ատոմակայան ունենալու հնարավորությամբ. ՏԿԵ նախարար

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

Իսրայելի հարցում Էրդողանին չի հաջողվել տարհամոզել Ալիևին. Վահրամ Աթանեսյանի անդրադարձը

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

TRIPP-ի հետ կապված՝ 2027-ին բյուջետավորված գումար չունենք, ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորումը պետք է իրականացնի ստեղծված ընկերությունը. Վահե Հովհաննիսյան

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Չեմ հասկանում ընդդիմության և քաղաքական մեծամասնության բանավեճը՝ Սահմանադրության հետ կապված. ՄԻՊ

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Բոլորիս պարտավորությունն է այնպես աշխատել, որ ամեն քայլ ձեռնարկվի մարդկանց վերադարձն ապահովելու համար. ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների մասին

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

Կարծում եմ՝ կանխարգելման մեխանիզմները բավարար չեն. ՄԻՊ-ը՝ ԶՈՒ-ում մահվան դեպքերի վերաբերյալ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում