ՎՎարդուհի Հարությունյան

Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն աշխատում է երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա

Ուկրաինայի իշխանությունն ակտիվորեն աշխատում է պատերազմական պայմաններում երկրի «դիմադրունակության» ծրագրի վրա՝ հայտնել է Ուկրաինայի նախագահը: Նշվում է, որ այն ուղղված է լինելու ներքին կարողությունների և հնարավորությունների ամրապնդմանը: Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակը որոշ մանրամասներ է ներկայացրել:

Ծրագիրը բաղկացած է լինելու 10 կետից, այդ թվում՝ անվտանգության, էներգետիկայի և մշակութային ինքնիշխանության մասին: Ներառված է նաև զենքի ներքին արտադրության և Արևմուտքից ռազմական մատակարարումների մասին դրույթ: 

Ավելի վաղ Կիևը ներկայացրել էր «հաղթանակի ծրագիրը», որը, մասնավորապես, վերաբերում է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, սպառազինությունների մատակարարմանը և Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին արևմտյան հրթիռներով հարվածների արգելքի վերացմանը։ Զելենսկին ծրագիրը ներկայացրել է Ուկրաինայի առանցքային դաշնակիցներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում