ԼԼիլիթ Ասատրյան

Երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն. Ռուստամ Բաքոյանը՝ Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն. Ռուստամ Բաքոյանը՝  Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 12-ին հանդիպել է Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալի Աբդուլքարեմ Ութավիի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը շուրջ մեկ տարի թափուր էր: Հոկտեմբերի 31-ին տեղի ունեցած  ընտրություններից հետո Ներկայացուցիչների պալատն ունի նախագահ: Շնորհավորելով Իրաքի ժողովրդին այս կապակցությամբ՝ Ռուստամ Բաքոյանը նշել է, որ երկու երկրների միջև խորհրդարանական համագործակցության, զարգացման և ամրապնդման նոր հնարավորություններ կան: Նա համոզմունք է հայտնել, որ ժամանակավոր հավատարմատարն իր հեղինակությամբ և փորձով կնպաստի երկու երկրների միջև միջխորհրդարանական դիվանագիտության խորացմանը:

Նշվել է, որ երկու երկրները համագործակցության լայն հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն, և հատկապես՝ առկա է չօգտագործված մեծ ներուժ տնտեսական, առևտրաշրջանառության  ոլորտում:

Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում