Եվրոպական երկրները պետք է հստակ ուղերձ հղեն Թրամփին. Ֆինլանդիայի վարչապետ

ՄՄերի Ներսիսյան

Եվրամիությունը ցանկանում է խորացնել կապերը Միացյալ Նահանգների հետ, թեև ընդունում է, որ տեսակետները կարող են տարբերվել որոշ թեմաների հետ կապված՝ Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումից առաջ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն էլ նշել է, որ եվրոպական երկրները պետք է հստակ ուղերձ հղեն ԱՄՆ-ին և Թրամփի նոր վարչակազմին, որ կաջակցեն Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է:

«Մեր ուղերձը պետք է լինի շատ հստակ և ուժեղ»,- ասել է Օրպոն լրագրողներին եվրոպացի առաջնորդների հանդիպումից առաջ: Նա հավելել է, որ Ուկրաինան պայքարում է «մի մոդելի» համար, որը ներառում է անդամակցությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։ Ֆինլանդիայի վարչապետը նաև ողջունել է Գերմանիայում արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումը՝ կանցլեր Օլաֆ Շոլցի եռակողմ կոալիցիայի փլուզումից հետո: «Մեզ անհրաժեշտ է ուժեղ և միասնական գերմանական կառավարություն, մեզ պետք է ուժեղ Գերմանիա Եվրամիությունում»,- ասել է Օրպոն:

Միջազգային լրահոսը՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում