ՎՎարդուհի Հարությունյան

Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

Զախարովան Ուկրաինային մեղադրել է ռազմագերիների փոխանակումը սաբոտաժի ենթարկելու համար

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ 2024 թվականին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկել է Կիևին փոխանցել 935 ռազմագերի, սակայն Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են վերադարձնել միայն 279 զինծառայողի:

Զախարովայի խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

«Ներկայումս Կիևի ռեժիմը բառացիորեն սաբոտաժի է ենթարկում այդ գործընթացը, որն ինստիտուցիոնալացված էր ու արդյունքներ էր տալիս։ Նրանք կենտրոնացել են բացառապես զինյալների, ազգայնական գումարտակների զինվորների փոխանակման ուղղությամբ։ Նրանց հետաքրքրում են այն ստորաբաժանումների ներկայացուցիչները, որոնց մենք բնութագրում ենք որպես ծայրահեղական և ահաբեկչական»,- հայտարարել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ։

Նա հավելել է, որ ուկրաինական կողմը ցանկանում է վերադարձնել նրանց, ովքեր կամավոր հանձնվել են գերության, ինչպես նաև օտարերկրացիներին:

Զախարովայի խոսքով՝ 2022 թվականից ի վեր Ռուսաստանն ու Ուկրաինան անցկացրել են գերիների ավելի քան 45 փոխանակում, որոնց շրջանակներում շուրջ 3 հազար զինծառայող է վերադարձվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում