Գազայում պատերազմը պետք է ավարտվի. Պետքարտուղարության խոսնակ

ԳԳոհար Սարգսյան

Վաշինգտոնը և Եվրամիությունը սարսափելի են որակել Իսրայելի օդային հարվածը Գազայի հատվածի հյուսիսին, որտեղ բնակելի շենքի թիրախավորման հետևանքով շուրջ 100 մարդ է զոհվել և անհետ կորել: Նրանց թվում կան երեխաներ:

«Սա ևս մեկ հիշեցում է, որ պատերազմը պետք է ավարտվի», - հայտարարել է Պետքարտուղարության խոսնակը:

Լարվածությունը պահպանվում է նաև Լիբանանում: ՑԱՀԱԼ-ը հյուսիս-արևելյան Բաալբեկ քաղաքի և շրջակա գյուղերի բնակիչներին կոչ է արել տարհանվել, ինչից հետո հարվածներ է հասցրել բնակավայրին: Իսրայելական կողմը հայտարարել է, որ թիրախում է Հըզբոլլահի ենթակառուցվածքը:

Times of Israel-ը նշում է, որ բնակելի այդ գոտում շուրջ 80 հազար մարդ է ապրում։ Շարժման նոր առաջնորդ Նաիմ Քասեմն իր առաջին ելույթում խոստացել է շարունակել Հասան Նասրալլայի ռազմական ծրագիրը և ստիպել Իսրայելին բարձր գին վճարել, եթե ՑԱՀԱԼ-ը չլքի Լիբանանի տարածքը: Միաժամանակ, Քասեմը հայտարարել է, որ համապատասխան պայմանների դեպքում «Հըզբոլլահ»-ը կարող է հրադադարի գործարք կնքել Իսրայելի հետ:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում