ԻԻրինա Մկրտչյան

Գևորգ Պապոյանը ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

Գևորգ Պապոյանը ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։ Այս մասին տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

 

Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ հումքի այլընտրանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։

 

Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով հանդես գալու կարևորությունը, տարբեր երկրներում ճանաչողական այցերի կազմակերպման և գործարար կապերի ձևավորման անհրաժեշտությունը։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում