ԼԼուսինե Մուրադյան

Բազմաթիվ բողոքներ ենք ստացել՝ ջրի որակի հետ կապված. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների խնդիրների մասին

Բազմաթիվ բողոքներ ենք ստացել՝ ջրի որակի հետ կապված. ՀՀ ՄԻՊ-ը՝ ՔԿՀ-ների խնդիրների մասին

Վատ վերաբերմունքի և խոշտանգումների հետ կապված խնդիրների մասով ՀՀ-ն, ի տարբերություն շատ պետությունների, ծայրահեղ բարձր թվեր ունեցողների թվին չի դասվում: Բայց եթե խոսքը քրեակատարողական հիմնարկների շենքային պայաններին է վերաբերում, ապա մեր պետությունը շատ վատ պայմաններ ունցող պետությունների թվում է, որովհետև պետք է կարողանանք հստակորեն կատարելագործել ՔԿՀ-ների շենքային պայմանները: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե ինչ խնդիրներ կան, որոնք լուծվել են և դեռ չեն լուծվել:

«Մենք բազմաթիվ բողոքներ ենք ստացել՝ ջրի որակի հետ կապված, և ինքներս ուսումնասիրություն ենք նաև իրականացրել մեր ունեցած գործիքակազմերի պարագայում: Այո՛, կարծում եմ՝ այստեղ կա խնդիր, որը պետք է հասցեավորել: Խնդիրներ ունեցել ենք նաև հընթացս: Օրինակ՝ ցուրտ պայմաններում էլեկտրաէներգիայի կամ որևէ այլ սարքավորումների հասանելիության հետ կապված, որոնք ևս հընթացս մենք հասցեավորել ենք,- ասաց նա և եզրակացրեց,- միանշանակ, այս ոլորտն ունի շատ լուրջ հասցեավորման և կատարելագործման անհրաժեշտություն»:

Ըստ օմբուդսմենի՝ կան խնդիրներ, որոնք լուծումներ ստացել են, օրինակ, «Աբովան» ՔԿՀ-ում բազմաթիվ խնդիրներ են լուծվել, բայց դա չի նշանակում, որ պետությունն այլևս անելիք չունի:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում