ՆՆորայր Շողիկյան

ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԺ-ում արած հայտարարությունների մասով քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Lurer.am-ի հետ զրույցում հայտնել են Գլխավոր դատախազությունից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ՔՕ 486-րդ հոդվածի 1-ին մասով (Արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը) (երկու դրվագ)՝ կապված Քյարամյանի՝ միջնորդությունների վերաբերյալ արված հայտարարությունների հետ»,- ասել են Դատախազությունից:

Հիշեցնենք, որ օրեր առաջ խորհրդարանում մոտ 7 ժամ տևած լսումների ընթացքում կառավարող խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցը Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին վերաճել էր թեժ բանավեճի:

Խորհրդարանում վիճակը լարվել էր, երբ ամբիոնին էր մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Աղազարյանի ելույթը Քյարամյանն անպատասխան չէր թողել։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում