ԳԳոհար Սարգսյան

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներն առաջին հաղթանակներն են տարել պրոֆեսիոնալ ռինգում

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օրերս Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և IBA-ի համագործակցության արդյունքում անցկացվել է արդեն իսկ լայն տարածում ստացած ու խոշոր մրցանակային հիմնադրամ ունեցող Ночь чемпионов մրցաշարը, որի ընթացքում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք անդամներ հաղթական մեկնարկ են ունեցել պրոֆեսիոնալ ռինգում: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Երևանում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Բազեյանը պարտության է մատնել մոլդովացի Վիկտոր Վակուլիային։ Բազեյանը հենց մեկնարկից շատ ակտիվ է գործել, և 6-րդ ռաունդում մրցավարը դադարեցրել է մենամարտն ու տեխնիկական նոկաուտով հաղթանակը շնորհել է հայ բռնցքամարտիկին։

Եվրոպայի փոխչեմպիոն, 23-ամյա Ռաֆայել Հովհաննիսյանը վստահ հաղթանակ է տարել Վրաստանի ներկայացուցիչ Օթարի Գոգոբերաշվիլիի նկատմամբ:

Վստահ հաղթանակ է տարել նաև գերծանրքաշային Դավիթ Չալոյանն՝ արդեն երկրորդ ռաունդում փայլուն հաղթանակ տանելով Պակիստանի ներկայացուցիչ Թեյմուր Խանի նկատմամբ, որը մինչ այդ որևէ պարտություն չէր ունեցել: Չալոյանը դուրս է եկել IBA PRO աշխարհի գավաթի կիսաեզրափակիչ։

Երեկոյի գլխավոր մենամարտում ուժերը չափել են վերջերս Հայաստանի քաղաքացիություն ստացած Մուրադ Գասիևը և դանիացի անպարտելի բռնցքամարտիկ Կեմ Յունգվիստը։ Գասիևը նոկաուտով վստահ հաղթանակ է տարել:

Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ է դուրս եկել նաև Բարեղամ Հարությունյանը, որը, սակայն, զիջել է Ղրղզստանի ներկայացուցչին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում