ԿԿարմեն Ղուկասյան

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 15:49-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Նոր Գեղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Toyota (վարորդ՝ Դ. Հ.) և Opel (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1981 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ն, ուղևորներ Վ. Մ.-ն (ծնված 2004 թ.), Մ. Մ.-ն (ծնված 2009 թ.) և Toyota մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Հ.-ն (ծնված 1980 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Դիտումներ

Այս թեմայի շուրջ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում