Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով հարցաքննվել են Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Աղվան Հովսեփյանը

ԿԿարմեն Ղուկասյան

Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով որևէ մեղադրյալ չկա, բայց կան հարցաքննվածներ:

Նրանց թվում են 1999-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանը, Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Ընդհանուր առմամբ, վերջին 5 տարում հարցաքննվել է 24 վկա, 4 դատապարտյալ, կատարվել է մեկ առերեսում:

Ահաբեկչական խմբի 8 անդամներից ողջ են և պատիժը շարունակում են կրել խմբի ղեկավար Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը և Դերենիկ Բեջանյանը: Այս տարիների ընթացքում տարբեր կասկածելի հանգամանքներում մահացել է գործի հետ առնչություն ունեցող 10 անձ:

Ոճրագործությունից 25 տարի անց գործի մանրամասները ուսումնասիրել է Տաթև Խաչատրյանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում