Մեր երկխոսությունը զարգանում է դրական հունով. Միրզոյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

ԿԿարմեն Ղուկասյան

Մեր երկխոսությունը ևս զարգանում է դրական հունով, և ես կարծում եմ՝ ունենք որոշակի շոշափելի առաջընթաց, այդ թվում՝ օդային տարածքից օգտվելու և այլ հարցերում: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ Թուրքիայի հետ հարաբերություններին վերաբերող հարցին:

«Կան որոշակի՝ վստահությունն ամրապնդող միջոցառումներ, որոնք պլանավորում ենք համատեղ անել»,- ասաց Արարատ Միրզոյանը:

Նախարարը հիշեցրեց՝ պայմանավորվածության համաձայն՝ սահմանը պետք է մասնակի բաց լիներ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար, սակայն, ցավոք, այն դեռևս իրականություն չէ:

«Բայց մենք կաշխատենք այդ ուղղությամբ»,- խոսքը եզրափակեց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում