ՄՄարիամ Մխիթարյան

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Խոցվել են ՌԴ տարածքում գտնվող օդանավակայան և ռազմական գործարան. Ուկրաինայի զինված ուժեր

Հոկտեմբերի 20-ին Ռուսաստանի մի քանի շրջաններ ենթարկվել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակմանը։ Դրանց թվում են Նիժնի Նովգորոդի և Լիպեցկի շրջանները, մայրաքաղաք Մոսկվան:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է Լիպեցկի մարզում «Լիպեցկ-2» ռազմական օդանավակայանին և Ռուսաստանի Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկ քաղաքի Յա. Մ. Սվերդլովի անվան գործարանին հարվածելու մասին։

Ուկրաինական զինվորականների տվյալներով՝ Լիպեցկի մերձակայքում գտնվող օդանավակայանում տեղակայված են Սու-34, Սու-35 և ՄիԳ-31 ինքնաթիռները։ Հաղորդվում է, որ կան նաև «զինամթերքի, վառելիքի, քսանյութերի և օդանավերի սարքավորումների պահեստներ»: Իսկ Սվերդլովի անվան գործարանը «քիմիական նյութեր է արտադրում հրետանային զինամթերքի և ֆուգասային ավիառումբերի» համար:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկու օբյեկտի տարածքներում գրանցվել են բազմաթիվ պայթյուններ։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում