Բաքվում կայանալիք COP 29 համաժողովում կարևոր որոշումներ չեն ընդունվի. մասնագիտական գնահատական

ԻԻրինա Մկրտչյան

Մասնագետների գնահատմամբ՝ Բաքվում կայանալիք COP29 համաժողովը տպավորիչ չի լինի մասնակիցների կազմով և ոչ էլ կարևոր որոշումներ կկայացվեն:

Առավել հավանական է, որ սկզբունքային հարցերի շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերվի արդեն COP30-ում: Ընդ որում՝ քաղաքագիտական կարծիքները համընկնում են, որ Բաքուն քարոզչական տեսանկյունից ևս չի հաջողել: Բավարար չէ, որ մի շարք միջազգային կառույցներ հրաժարվում են համաժողովին մասնակցությունից, դեռ հեղինակավոր լրատվամիջոցներն էլ համառորեն մատնացույց են անում կարևոր իրադարձության նախաշեմին Ադրբեջանում տիրող հակաժողովրդավարական իրավիճակը:

Տարբեր կարծիքներ կան համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ:

Մասնագետների մի խումբ համարում է, որ անհրաժեշտ է մասնակցել պատկառելի պատվիրակությամբ՝ Բաքվի հնարավոր կեղծիքը կանխելու նպատակով, ոմանք էլ կարծում են, որ մասնակցելով կխրախուսենք մեր երկրի հետ հարաբերությունների կարգավորումից խուսափելու՝ Ադրբեջանի քաղաքականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում