ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխատանքային այցով ժամանել է Բեռլին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աշխատանքային այցով ժամանել է Բեռլին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Գերմանիա արևմտյան ԶԼՄ-ները անվանել են հրաժեշտի ճանապարհորդություն, քանի որ նրա պաշտոնավարմանը մնացել է մի քանի ամիս: Բայդենի այցը Գերմանիա կտևի 24 ժամից էլ քիչ։

Նա հանդիսավոր կերպով պարգևատրվել է Գերմանիայի բարձրագույն պետական պարգևով՝ «Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» շքանշանի հատուկ աստիճանի Մեծ խաչով: Բայդենը կդառնա նախագահ Ջորջ Բուշ Ավագի կառավարումից ի վեր ԱՄՆ առաջին նախագահը, որն արժանացել է այդ բարձր պարգևին:

Սպասվում է, որ Բայդենը կհանդիպի Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ, և ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Բեռլինում տեղի կունենա նաև քառյակի ձևաչափով հանդիպում Ջո Բայդենի, Օլաֆ Շոլցի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի մասնակցությամբ։

«Բայդենի՝ Բեռլինում բանակցությունների հիմնական թեման, ամենայն հավանականությամբ, կլինի աջակցությունն Ուկրաինային Ռուսաստանի դեմ պաշտպանական պատերազմում»,- գրում է AFP-ն։ Լրատվականը չի բացառել, որ առաջնորդները կքննարկեն նաև Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում