ՄՄարո Թարվերդյան

ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերին. հանդիպում Մեծամորում

ԵՄ դեսպանը անդրադարձել է ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերին. հանդիպում Մեծամորում

Հայաստանում ԵՄ դեսպանը մասնակցել է «Հայկական ատոմակայանին (ՀԱԷԿ) և Հայկական ատոմային կարգավորող մարմնին (ՀԱԿՄ) տրամադրվող միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը», որը տեղի է ունեցել Մեծամորում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ-ի ներկայացուցչությունից:

 

Նույնիսկ իննսունականներից սկսած՝ ԵՄ-ի համագործակցությունը միջուկային անվտանգության ոլորտում բնութագրվել է տեխնոլոգիաների և լավագույն փորձի փոխանակմամբ, վերապատրաստումներով, ռադիոակտիվ թափոնների կառավարմամբ և միջուկային անվտանգության երաշխիքներով։

 

Հայաստանի միջուկային անվտանգության ոլորտին ուղղված ԵՄ ֆինանսական աջակցությունը սկսած իննսունականներից հասել է 70 միլիոն եվրոյից ավելի դրամաշնորհների․ սա ԵՄ հանձնառության հստակ նշան է։

 

Դեսպանն իր խոսքում նշել է նաև ՀԱԷԿ-ում ընթացող 4 ծրագրերի մասին՝ 11 միլիոն եվրոյի չափով, և ՀԱԿՄ-ում ընթացող 1 ծրագրի մասին՝ 1.5 միլիոն եվրոյի չափով, որոնք ֆինանսավորվում են Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի (INSC) շրջանակում։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում