ԼԼիլիթ Ասատրյան

Գևորգ Մանթաշյանը և «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչները քննարկել են հանրության վրա ազդեցության, թվային գրագիտության և այլ հարցեր

Գևորգ Մանթաշյանը և «ՏիկՏոկ»-ի ներկայացուցիչները քննարկել են հանրության վրա ազդեցության, թվային գրագիտության և այլ հարցեր

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է «ՏիկՏոկ» սոցիալական մեդիա հարթակի ներկայացուցիչներին՝ Արևելյան Եվրոպայում կորպորատիվ հարցերով տնօրեն Սերգեյ Սոկոլովին և Կենտրոնական Ասիայի, Ռումինիայի և Մոլդովայի կառավարությունների հետ կապերի ղեկավար Բուրժուև Ազամատին:

Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, Մանթաշյանն անդրադարձել է «ՏիկՏոկ»-ի հետ համագործակցությունը զարգացնելու, հանրության վրա ազդեցության ու հետևանքների,  դրանց կանխարգելման շուրջ լուծումներ գտնելու, անվտանգության նորմեր գործադրելու հետ կապված հարցերին, թվային գրագիտությանը և այլն: Նախարարի առաջին տեղակալը կիսվել է նաև իր մտահոգություններով՝ պայմանավորված ԱԲ միջոցով պատկերների ստեղծմամբ, ապատեղեկատվության տարածման խնդիրներին և ԱԲ կիրառման բովանդակության մակագրման և նշագրման կարևորության մասին։

Սերգեյ Սոկոլովը  ներկայացրել է վերջին տարիներին գործադրված ջանքերը և խնդիրների կանխարգելման նպատակով ընկերության կողմից տարվող աշխատանքները, նոր գործառույթների ներգրավման գործընթացները և տարբեր ոլորտներին առնչվող ռիսկերը նվազեցնելու  ուղղությամբ հայաստանյան «ՏիկՏոկ»-ում տարվող աշխատանքները:

Հանդիպման ավարտին ձեռք է բերվել նշյալ խնդիրների շուրջ հետագա քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում