ԳԳոհար Սարգսյան

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնական հատվածին․ կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի կենտրոնական հատվածին․ կան մի քանի տասնյակ զոհեր ու վիրավորներ

Իսրայելի ավիացիան հարված է հասցրել Բեյրութի կենտրոնական Ռաս ան-Նաբաա թաղամասին։ Նախնական տվյալներով՝ իսրայելական ավիացիայի հարվածի հետևանքով զոհվել է 11 մարդ, 48-ը վիրավորվել են։

Բեյրութին իսրայելական ավիահարվածի տեղում աշխատում են փրկարարները, տեղի է ունենում շենքերից քաղաքացիների տարհանում։

Իսրայելական ռազմաօդային ուժերի ավիահարվածի թիրախում եղել է «Հըզբոլլահ»-ի բարձրաստիճան անդամ Վաֆիկ Սաֆան, որը պատասխանատու է եղել կազմակերպության ներքին անվտանգության համար։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում