Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա. Մակրոն

ԳԳոհար Սարգսյան

Էմանուել Մակրոնը դաշնակիցներին կոչ է արել Իսրայելին չտրամադրել զենք, որը ՑԱՀԱԼ-ը կարող է օգտագործել Գազայի հատվածում, հիշեցրել, որ Ֆրանսիան Իսրայելին զենք չի մատակարարում։

«Կարծում եմ՝ մեր առաջնահերթությունը քաղաքական կարգավորմանը վերադառնալն է»,- նշել է Ֆրանսիայի նախագահը։

Մեկնաբանելով Լիբանանում զարգացումները՝ Մակրոնը հայտարարել է՝ այժմ գլխավորը էսկալացիայից խուսափելն է:

«Լիբանանը չի կարող դառնալ հերթական Գազա»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։

Նա համոզմունք է հայտնել, որ հրադադարի բացակայությունը բացասաբար է ազդում նաև Իսրայելի անվտանգության վրա:

Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում