ԼԼիլիթ Ասատրյան

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Մհեր Գրիգորյան

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հոկտեմբերի 2-ին մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի` Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել տոնի առթիվ՝ նշելով, որ Հայաստանն ու Գերմանիան ունեն մշակութային և տնտեսական համագործակցության երկարամյա պատմություն, ինչն էլ հանգեցրել է երկու ժողովուրդների ամուր բարեկամությանը:

«Այսօր ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի և Գերմանիայի միջև հարաբերություններն ամրապնդվում և խորանում են քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ու մի շարք այլ կարևոր բնագավառներում»,- նշել է Մհեր Գրիգորյանը:

«Բարձր ենք գնահատում նաև Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում։ ԵՄ քաղաքացիական առաքելության կազմում գերմանացի դիտորդների մասնակցությունն ընդգծում է Գերմանիայի հանձնառությունը մեր տարածաշրջանում կայունության հաստատման և խաղաղության ապահովման հարցում»,- նշել է փոխվարչապետը՝ վստահություն հայտնելով, որ Հայաստան-Գերմանիա միջպետական ջերմ հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունն էլ առավել կամրապնդեն կապը բարեկամ երկրների միջև:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում