Ղարաբաղի հարցը թոկի ձևով Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ․ վարչապետ

ԳԳոհար Սարգսյան

Խորհրդարանում հարցուպատասխանի գլխավոր թեման այսօր դարձյալ խաղաղության պայմանագրի շուրջ զարգացումներն էին: Ընդդիմադիր պատգամավորը հետաքրքրվել է՝ ինչու է առանց ժողովրդի հետ քննարկելու Փաշինյանը Ադրբեջանին առաջարկում համաձայնեցված հարցերով ստորագրել պայմանագիրը՝ այն դեպքում, երբ կառավարությունը ձևավորելիս խոստացել էր որևէ հարց ժողովրդի թիկունքում չլուծել: Երկրի ղեկավարն արձագանքել է՝ փաստաթղթի կետերի հրապարակումը երկրորդ կողմին հնարավորություն կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը, բացի այդ՝ համաձայնեցված բոլոր կետերի բովանդակությունը հանրության համար բացահայտված է: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև 2020 թվականի պատերազմին, նշել, որ 44-օրյա պատերազմը սցենարով գնացած պատերազմ էր, և այդ սցենարը Հայաստանում չէր գրվել, բայց Հայաստանում գտնվող շատ մարդիկ այդ սցենարի մեջ են եղել:

Մանրամասները՝ Մուշեղ Իսախանյանի ռեպորտաժում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում