Շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային

ՄՄարիա Գաբրիելյան
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Եվրասիական տնտեսական միություն» թեմային: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
320 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Եվրասիական տնտեսական միության լոգոտիպը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դրոշները, ինչպես նաև ՝ «Եվրասիական տնտեսական միություն» գրառումը՝ հայերեն և ռուսերեն լեզուներով:
 
Հիշեցնենք՝ Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից առաջ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական ֆորումը, որին մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև որպես հրավիրյալ Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին և ԵԱՏՄ-ում դիտորդ  Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովը: Տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրերի դիմավորման, այնուհետև՝ համատեղ տեսալուսանկարահանման արարողությունը
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում