Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ. Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյին

ՎՎահե Դավթյան

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ժան-Նոել Բարոյին Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ:

Հանդիպմանն անդրադառձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։ 

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոյին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով համագործակցության խորացմանը միտված համատեղ քայլերը։ «Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,» - ընդգծել է նախարար Միրզոյանը։ 

Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։   

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում